ԱԺ-ն մերժել է թոշակներն ամեն տարի ինդեքսավորելու ընդդիմության առաջարկը![]() 1 մարտի 2022 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը 62 դեմ ձայնով մերժել է թոշակներն ամեն տարի ինդեքսավորելու «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծն օրակարգում ընդգրկելու առաջարկը։ Նախագիծը հեղինակած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նշել է, որ խմբակցությունն առաջարկում է աշխատանքային և զինվորական կենսաթոշակներն ինդեքսավորել յուրաքանչյուր տարի, քանի որ տարեկան գրանցվում է մոտ 7 տոկոս գնաճ և թանկանում են հատկապես պարենային ապրանքները: Ավելի վաղ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել օրենսդրական փոփոխությունների նախագծին։ Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն իր ելույթում կոչ է արել դեմ քվեարկել նախագծին՝ նշելով, որ ինդեքսավորման կարգն օրենքով սահմանելու մոտեցումը խնդրահարույց է մի շարք պատճառներով: Նախագծով առաջարկում էր տարեկան առնվազն մեկ անգամ (ամեն տարվա փետրվարին) թոշակներն ու նպաստները ինդեքսավորել գնաճին համապատասխան՝ բնակչության խոցելի հատվածին զերծ պահելու համար թանկացումների բացասական հետևանքներից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |