ՌԴ ակումբներն և հավաքականը ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի որոշմամբ զրկվել են մրցումներին մասնակցությունից![]() 1 մարտի 2022 - 18:50 AMT PanARMENIAN.Net - ՌԴ բոլոր ֆուտբոլային ակումբներն ու հավաքականը ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի որոշմամբ զրկվել են այդ կազմակերպությունների ներքո անցկացվող բոլոր մրցումներին մասնակցելու հնարավորությունից։ Այդ մասին հայտնել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Նման որոշում է կայացվել ՌԴ զինված ուժերի Ուկրաինա ներխուժելու պատճառով։ Ռուսական թիմերը հեռացվել են մրցաշարերից «մինչ հետագա իրազեկում»։ Բացի այդ, ՈւԵՖԱ-ն նաև դադարեցնում է համագործակցությունը ռուսական «Գազպրոմի» հետ բոլոր մրցաշարերում, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայում, ազգային հավաքականների մրցումներում և Եվրո-2024-ում։ Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |