Ֆինլանդիայի խորհրդարանը կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրագիրը 1 մարտի 2022 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի խորհրդարանը մարտի 1-ին խորհրդարանական բանավեճ կանցկացնի, որի շրջանակում կքննարկվի նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը։ «Քանի որ ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքացիական նախաձեռնությունն անհրաժեշտ քանակի ստորագրություններ է հավաքել, հարկ կա լսելու բոլոր կողմերի կարծիքը։ Այդ տեսակետից այդ հարցը ևս կընդգրկվի օրակարգում»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։ Ըստ սոցիոլոգիական Taloustutkimus ընկերության հարցման արդյունքների, այժմ Ֆինլանդիայի բնակչության 53%-ը կողմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին անդամակցելուն, իսկ 28%-ը՝ դեմ, 19%-ը դժվարացել է պատասխանել։ Հետազոտությունն անցկացվել է փետրվարի 23-25-ը, մասնակցել է 18-80 տարեկան 1382 մարդ, գրում է «Իզվեստիան»։ Փետրվարի 27-ին հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ խնդրագրի օգտին ավելի քան 56,000 ստորագրություն է հավաքվել, ինչը թույլ է տալիս փոխանցել այն խորհրդարանի քննարկմանը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |