ԱՄՆ նավթի գինը հասել է 2013-ից ի վեր ամենաբարձր մակարդակին 2 մարտի 2022 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան նավթի գինը մարտի 2-ին հասել է 2013-ից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Իսկ Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 110 դոլարը 1 բարելի դիմաց, հայտնում է CNBC-ն։ Այդ գնաճը կապված է այն հանգամանքի հետ, որ ՕՊԵԿ-ն ու նավթի արտահանման գծով իրենց գործընկերները, այդ թվում Ռուսաստանը, հանդիպում են ունենալու մարտի 2-ին նավթի ապրիլյան արտահանման ծավալները քննարկելու նպատակով։ West Texas Intermediate հում նավթի ֆյուչերսները, որն էտալոնային է համարվում ԱՄՆ-ում, բարձրացել է ավելի քան 5%-ով և սակարկվել 1 բարելի դիմաց 109․23 դոլարի սահմանում։ Ընթացիկ սակարկությունների մակարադակն աճել է 8.03%-ով՝ մինչև 103․41 դոլար 1 բարելի դիմաց։ Brent տեսակի նավթի գինն աճել է 5.,6%-ով՝ մինչև 110․84 դոլար, որն ամենաբարձրն է 2014-ի հուլիսից ի վեր։ Մարտի 2-ին կոնտրակտի աճը կազմել է 7․15% և հասել մինչև 104․97 դոլարի 1 բարելի դիմաց։ «Սա դրամատիկ պահ է շուկայի, աշխարհի և մատակարարումների համար»,-ասել է Again Capital-ի գործընկեր Ջոն Քիլդաֆը։ «Ակնհայտ է, որ աշխարհը պետք է դիմակայի Ռուսաստանին՝ զրկելով նրան նավթ արտահանելու հնարավորությունից»,-ասել է նա՝ նշելով, որ շուկան չի կարող իրեն թույլ տալ նավթ կորցնել։ Փետրվարի 24-ին ՌԴ կողմից Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելուց հետո WTI և Brent տեսակների նավթի գները հատեցին 100 դոլարի շեմը՝ 2014-ից ի վեր առաջին անգամ։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |