ՀՀ նախագահի ընտրության օրն է․ Ընդդիմությունը լքել է ԱԺ դահլիճը![]() 2 մարտի 2022 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նիստում քննարկում են ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի ընտրության հարցը: Նրան առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հեռացել են նիստերի դահլիճից: Խաչատուրյանը նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է, ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրել է թեկնածուին։ Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնից հրաժարական ներկայացրեց։ ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, սակայն, չունի այդքան թվով պատգամավոր: ՔՊ-ական պատգամավորների թիվը 71 է: Նախագահի ընտրության երկրորդ և երրորդ փուլերի համար անհրաժեշտ է 65 և 54 ձայն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |