ՌԴ ՊՆ․ Խերսոնը ռուսական ԶՈւ ամբողջական հսկողության տակ է![]() 2 մարտի 2022 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Խերսոն քաղաքն անցել է ռուսական զորքերի ամբողջական վերահսկողության տակ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: «Քաղաքացիական ենթակառուցվածքները, քաղաքի կենսապահովման օբյեկտներն ու քաղաքային տրանսպորտն աշխատում են բնականոն ռեժիմով։ Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս քաղաքում չկա»,- հայտարարել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նա հավելել է, որ շարունակվում են բանակցությունները քաղաքային իշխանությունների հետ՝ սոցիալական ենթակառուցվածքների անխափան աշխատանքն ապահովելու շուրջ։ Կոնաշենկովը նաև խոսել է Ուկրաինայի ԶՈւ կորուստների մասին՝ նշելով, որ շարքից հանվել է ռազմական ենթակառուցվածքի 1502 օբյեկտ։ Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |