Խաչատուրյանը վստահեցրել է` բոլորի նախագահն է լինելու![]() 2 մարտի 2022 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին, վստահեցրել է, որ ընտրվելու դեպքում լինելու է բոլոր քաղաքացիների նախագահը։ «Ես համոզված եմ, որ դուք չեք ուզում, որ լինեմ միայն ձեր նախագահը, դուք էլ համոզված եղեք, որ ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը: Սահմանադրությամբ պարտավոր եմ լինել ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը»,- ասել է նա՝ դիմելով հարցը հնչեցրած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին։ Խաչատուրյանը կարևոր է համարել ՀՀ նախագահի համախմբող դերը՝ հատկապես «այսօրվա մասնատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում»։ Նա մի քանի հիմնախնդիր է առանձնացրել, որոնք մինչ օրս լուծված չեն և խանգարում են երկրի զարգացմանը՝ տարածաշրջանային համագործակցության ընդլայնման անհրաժեշտություն, իրական իրավիճակները գնահատելու ունակություն, սպասվող մարտահրավերներին դիմակայելու հանձնառություն, ապագային միտված ծրագրերի իրականացում։ «Վերը թվարկած հիմնախնդիրները կարելի է լուծել, երբ բոլորիս մոտ լինի գիտակցում, որ միասնությունը ուժի, պատվի և ընդհանուր բարիքի ճանապարհն է»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։ ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, սակայն, չունի այդքան թվով պատգամավոր: ՔՊ-ական պատգամավորների թիվը 71 է: Նախագահի ընտրության երկրորդ և երրորդ փուլերի համար անհրաժեշտ է 65 և 54 ձայն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |