Պեսկով․ Պուտինի խոսքերը՝ ինչպես են գծվել Ուկրաինայի սահմանները, մյուս հետխորհրդային երկրներին չեն վերաբերում![]() 2 մարտի 2022 - 17:10 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի կարծիքն այն մասին, թե ինչպես են գծվել Ուկրաինայի սահմանները ԽՍՀՄ կազմում, մյուս նախկին խորհրդային հանրապետություններին չի վերաբերում։ «Ոչ, չի վերաբերում»,-ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին, գրում է ՏԱՍՍ-ը։ Պեսկովը չի պատասխանել այն հարցին, թե Պուտինի համար որն է տարբերությունը Ուկրաինայի սահմանների, և, ասենք, Ղազախստանի սահմանների որոշման միջև։ «Նույնիսկ մեծ ցանկության դեպքում հիմա չենք կարող այստեղ պատմական բանավեճ ծավալել։ Հուսով եմ, հետագա ինչ-ինչ ասուլիսների, մամուլի հետ նախագահների շփումներում դուք հնարավորություն կունենաք տալու այդ լրացուցիչ հարցերը»,- ասել է նա։ Ավելի վաղ Պուտինը մի քանի անգամ ասել է, որ ներկայիս Ուկրաինան ամբողջությամբ և լիովին խորհրդային դարաշրջանի ծնունդ է, որը մեծապես ստեղծվել է նաև պատմական ռուսական հողերի հաշվին։ Նա ընդգծել է, որ ՌԴ-ն «ընդունել է նոր աշխարհաքաղաքական իրողությունները» և օգնել անկախ Ուկրաինայի կայացմանը։ Photo. Ria Novosti Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |