ԱԺ-ն 1-ին փուլում ՀՀ նախագահ չի ընտրել![]() 3 մարտի 2022 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին փուլում չի կարողացել ՀՀ նախագահ ընտրել։ Միակ թեկնածուն «Քաղաքացիական պայմագաիր» խմբակցության առաջադրած ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանն էր, որի ընտրության համար 81 ձայն էր հարկավոր։ Նրա օգտին է քվեարկել 69 պատգամավոր՝ բոլոր ներկաները։ Ընդդիմությունը չի մասնակցել ընտրությանը, իշխող խմբակցությունը բավարար քվե չունի՝ 71 պատգամավորով է ներկայացված, ուստի Խաչատուրյանը չի ընտրվել նախագահի պաշտոնում։ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` եթե ՀՀ նախագահը չի ընտրվում առաջին փուլով, անցկացվում է երկրորդ փուլ։ Այժմ խորհրդարանում ընտրության երկրորդ փուլն է։ Սահմանադրությամբ ՀՀ նախագահի ընտրության 3 փուլ է նախատեսվում։ 2-րդ և 3-րդ փուլերի համար անհրաժեշտ է համապատասխանաբար 65 և 54 ձայն։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |