Վահագն Չախալյանի գործով դատավարությունը նոր խախտումներով թեւակոխում է եզրափակիչ փուլ

PanARMENIAN.Net - 2009թ. մարտի 25-26-ին Ախալցխայի շրջանային դատարանում կայացան ջավախքահայ քաղաքական ակտիվիստ, ,Միասնական Ջավախքե ժողովրդավարական դաշինքե քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի, ինչպես նաեւ` նրա հոր Ռուբեն Չախալյանի եւ կրտսեր եղբոր` Արմեն Չախալյանի գործով դատավարության հերթական նիստերը: Այդ մասին ասվում է հայրենադարձության եւ յուրացման «Երկիր» հասարակական կազմակերպությունների Միության` PanARMENIAN.Net ուղարկված հաղորդագրության մեջ:



«Դատական նիստերը շարունակվում են կայանալ Չախալյանների ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի բացակայության պայմաններում, որին Վրաստանի արդարադատության նախարարությունը փետրվարի 16-ին հրաժարվել է արտոնել պաշտպանելու Չախալյանների իրավունքները դատարանում: Դատական նիստի սկզբում Վահագն Չախալյանը դատարանից պահանջեց կատարել իրենց տանը զենք-զինամթերքի «հայտնաբերման» իրողությունների մանրամասն քննություն, սակայն դատարանը անհետեւանք թողեց այս հայտարարությունը, ինչպես նաեւ կասեցրեց դրա հետ կապված որեւէ քննարկում»,- նշվում է «Երկիր» միության հաղորդագրության մեջ: Իրեղեն ապացույցների քննման ընթացքում դատարանին չներկայացվեց Չախալյանների տանը «հայտնաբերված» զենք-զինամթերքը: Դատարանը դեմ արտահայտվեց դրա հետ կապված որեւէ ապացույց հետազոտելուն, այդ կապակցությամբ պաշտպանների բոլոր առարկություններն ու միջնորդությունները կտրուկ մերժվեցին: Դատավոր Ցիրա Մայսուրաձեն ուղղակիորեն հայտարարեց, որ զենքի հարցին չպետք է այլեւս անդրադառնալ, քանի որ դատարանի համար նշվսծ հարցի հետ կապված բոլոր հանգամանքներն արդեն պարզ են:



«Արտառոց խախտումներով ուղեկցվող Չախալյանների դատավարությունը մոտենում է եզրափակչին: Վրացական իշխանությունները, արհամարհելով արդար դատաքննության հիմնարար իրավունքը, վճռական են ջավախքահայ քաղաքական գործչի նկատմամբ իրենց հաշվեհարդարն ավարտին հասցնելու հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---