«Էխո Մոսկվի» ռադիոն և կայքը կլուծարվեն![]() 3 մարտի 2022 - 14:08 AMT PanARMENIAN.Net - «Էխո Մոսկվի» տնօրենների խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշել է լուծարել ռադիոկայանն ու կայքը։ Մարտի 1-ին «Էխո Մոսկվի» ռադիոկայանն անջատվել է եթերային հեռարձակումից Ուկրաինայի մասին «ֆեյք նորություններ հրապարակելու» պատճառաբանությամբ։ Փակվել է նաև կայքէջը, գրում է TJournal-ը։ «Ռոսկոմնադզորը» նաև Google-ից պահանջել է ջնջել «Էխո Մոսկվիi» հավելվածը։ Այդ մասին իր Տելեգրամ-ալիքում հայտնել է գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։ «Էխո Մոսկվին» մտադիր է իշխանության որոշումը վիճարկել դատարանում՝ կատարվածը համարելով «գրաքննություն», որն արգելված է ՌԴ Սահմանադրությամբ։ Ռուսաստանում Գլխավոր դատախազության պահանջով արգելափակել են «Էխո Մոսկվի» ռադիոկայանի և «Դոժդ» հեռուստաալիքի կայքերը։ Գլխավոր դատախազությունն այդ լրատվամիջոցներին մեղադրել է Ուկրաինա ներխուժման էության և ձևի մասին «կեղծ տեղեկատվություն» տարածելու մեջ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |