Քերոբյանը հորդորել է գյուղացիներին մշակել չօգտագործվող հողերը՝ սնունդը թանկանալու է![]() 3 մարտի 2022 - 14:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կառավարության նիստում խոսելով պարենային լուրջ մարտահրավերի մասին, գյուղացիներին կոչ է արել «մաքսիմալ շատ մշակել իրենց հողերը»։ «Բազմաթիվ մարտահրավերները հաշվի առնելով՝ պարենային անվտանգության լուրջ մարտահրավեր է ակնկալվում։ Բայց մյուս կողմից, քանի որ սննդամթերքի գներն աճելու են, գյուղատնտեսությունն ավելի հրապուրիչ է դառնում։ Այն, ինչ 1-2 տարի առաջ ձեռնտու չէր, հիմա գրավիչ դառնա;»,-ասել է նախարարը։ Նա կոչ է արել անմշակ հողատարածքներ ունեցողներին մշակել այդ հողերը, քանի որ պահանջարկը լինելու է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասել է, որ վերջին 2 տարում «գնաճային երկրաշարժեր են տեղի ունենում»՝ Covid-ով և աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված։ «Այս առումով, այո, լավատեսական ոչինչ առջևում չի սպասվում։ Բայց մյուս կողմից, եթե լավատեսական բան գտնենք, աճելու են գյուղատնտեսական արտադրանքի գները»,-ասել է նա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |