Հայտնի է դարձել Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողը

PanARMENIAN.Net - Հայտնի է դարձել Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի մամլո ծառայությունից, աղջիկները ելույթ են ունեցել միայն երկու, իսկ տղաները` 8 քաշային կարգով:



Մրցաշարի արդյունքում 48 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է դարձել Վարդուհի Բաբայանը, իսկ 57 քաշային կարգում հաղթել է Անի Իլիչյանը: Տղաների մչցաշարում չեմպիոնի կոչումը նվաճել են Դավիթ Մկրտչյանը (55կգ ք/կ), Գեւորգ Թորոսյանը (60 կգ ք/կ), Արմեն Ադամյանը (66 կգ ք/կ), Արտեմ Բաղդասարյանը (73 կգ ք/կ), Հայկ Համբարձումյանը (81 կգ ք/կ), Վահե Անեյանը (90 կգ ք/կ), Գոռ Խորոդյանը (100 կգ ք/կ) եւ Տիգրան Ալմաստյանը (+100 կգ ք/կ):



Մինչդեռ Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջիկա առաջնությանը, որը տեղի կունենա Թբիլիսիում ապրիլի 23-26-ը: Այդ առնչությամբ Ձյուդոյի Հայաստանի հավաքականն ապրիլի 6-20-ը Երեւանում ուսումնամարզական հավաք կանցկացնի, որից հետո կորոշվի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---