Ադրբեջանի հետ երկաթուղու կառուցման նպատակով Մեղրիում գեոդեզիական աշխատանքներ կսկսվեն![]() 3 մարտի 2022 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հետ երկաթուղու կառուցման նպատակով Մեղրիում գեոդեզիական աշխատանքներ կմեկնարկեն։ 9 հոգուց բաղկացած մասնագիտական խումբը Մեղրի կմեկնի մարտի 4-ի առավոտյան։ Այդ մասին գործադիրի նիստում հայտարարել է վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։ Այդ աշխատանքները 2-3 շաբաթ կտևեն։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հավելել է, որ գեոդեզիական աշխատանքներ իրականացնող խմբին կմիանան նաև հարավկովկասյան երկաթուղու մասնագետները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանով մեկնարկում են Երասխ –Սադարակ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքերը։ Մարտի 2-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խորհրդար անում հայտարարել է, որ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու եկամտաբերությունն առնվազն 5 տոկոս կկազմի։ Նա նշել էր, որ ներդրումների ծավալը հասկանալու համար, նախ պետք է վերջնական նախագիծ ունենալ։ «Մոտավոր արժեքը 226-230 միլիոն դոլար կկազմի, տևողությունը կլինի մինչև 36 ամիս, նաև օտարերկրյա փորձագետների հաշվարկով․․․ «Հարավկովկասյան երկաթուղու» հարկային մուտքերը կազմում են մոտ 4․7 միլիարդ, եթե հաշվենք, որ ապաշրջափակման պարագայում հոսքերը առնվազն կկրկնապատկվեն, կստանանք նվազագույնը 5 տոկոս եկամտաբերության»,- ասել էր փոխվարչապետը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |