Ջերմուկում շահագործվել է Team-ի 25 Գբ/վ թողունակությամբ գերժամանակակից ցանցը 3 մարտի 2022 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Team Telecom Armenia-ն շարունակում է գերհզոր NGN (Next Generation Network) ցանցի ընդլայնումը Հայաստանում: Թիմի աշխատակիցները Ջերմուկի բնակիչների համար կառուցել և շահագործման են հանձնել տարածաշրջանում եզակի ցանց, որի թողունակությունը հասնում է 25 Գբ/վ։ Նորագույն այս ցանցը հասանելի է Ջերմուկ քաղաքի գրեթե բոլոր բնակարաններում: Օպտիկամանրաթելային այս ցանցի հիման վրա ընկերությունն իր բաժանորդներին առաջարկում է «Տիեզերական» COSMO փաթեթներ՝ ինտերնետի 70-ից միչև 1000 Մբ/վ արագություն, teamTV որակյալ IPTV ծառայություն, բջջային և ֆիքսված հեռախոսակապ։ Ապագայում «Թիմը» նախատեսում է այս ցանցի միջոցով իրար կապել Հայաստանի բոլոր բնակավայրերը, դրանով իսկ ապահովել ինտերնետի, բջջային կապի և այլ ծառայությունների անգերազանցելի որակ։ «Թիմի գերժամանակակից ցանցը գրավում է նոր քաղաքներ ու համայնքներ։ Կառուցում ենք և մայրաքաղաքում և մարզերում, քանի որ վստահ ենք, որ այս ցանցի միջոցով կարող ենք զարգացնել մեր երկրի մի շարք տնտեսական ոլորտներ՝ Ջերմուկում, առաջին հերթին, տուրիզմը։ Շնորհավորում եմ Ջերմուկի բնակիչներին, իսկ հաջորդ քաղաքը կլինի Հրազդանը, որտեղ աշխատանքները մեծամասամբ ավարտված են», - նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: Տարածաշրջանում եզակի NGN ցանցն արդեն հասանելի է Գնդեվազում, Քաջարանում, Ջերմուկում, ինչպես նաև Երևանի երկու վարչական շրջաններում՝ Դավթաշենում և Արաբկիրում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության |