Ուկրաինայում հայազգի խաղաղ բնակիչ է զոհվել

Ուկրաինայում հայազգի խաղաղ բնակիչ է զոհվել

PanARMENIAN.Net - Ուկրաինայի հայ համայնքի խաղաղ բնակչության շրջանում առաջին զոհը կա։ Այդ մասին հայտնել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, գրում է «Ռադիոլուրը»։

Զոհվածը Խերսոն քաղաքից է, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։

Հանձնակատարի գրասենյակից հայտնում են՝ զոհված Վահիկ Սողոմոնյանը ազգությամբ հայ է, Ուկրաինայի քաղաքացի։ Ծննդյան թիվը և մյուս մանրամասները ճշտվում են։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Photo. AP
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---