64 երկիր է գրանցվել է ՀՀ-ում կայանալիք Կենսաբանության միջազգային օլիմպիադային մասնակցելու համար![]() 3 մարտի 2022 - 18:49 AMT PanARMENIAN.Net - 2022թ․ հուլիսին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադային մասնակցելու համար 64 երկիր է գրանցվել։ Այդ մասին օլիմպիադայի աշխատանքների համակարգման խորհրդատվական հանձնաժողովի առաջին նիստում հայտարարել է «2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադա» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանը։ Նա նշել է, որ հայտագրման գործընթացը կավարտվի մարտի 10-ին, և մինչև ամսվա վերջը կուրվագծվի պատվիրակությունների և մասնակիցների հստակ թվաքանակը: Օլիմպիադային պատշաճ նախապատրաստվելու և համապատասխան կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու նպատակով հանձնաժողովը երկու շաբաթը մեկ կգումարի նիստեր՝ ընթացիկ իրավիճակը վերահսկելու, խնդիրներին արագ արձագանքելու և բոլոր աշխատանքները որակյալ կազմակերպելու համար: Գայանե Ղուկասյանը տեղեկացրել է, որ օլիմպիադային մասնակցելու են նաև դիտորդ երկրների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև «2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադա» ծրագրի ղեկավարը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |