Պուտինը շնորհավորել է Խաչատուրյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ![]() 3 մարտի 2022 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Վստահ եմ, որ Ձեր գործունեությունն այդ բարձր պաշտոնում կնպաստի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և եվրասիական ինտեգրացիոն փոխշահավետ գործընթացների առաջխաղացմանը՝ ի շահ մեր եղբայրական ժողովրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման»,- ասվում է ՌԴ նախագահի հեռագրում։ Վահագն Խաչատուրյանը երկրորդ փուլով ընտրվել է ՀՀ նախագահ: Նրա թեկնածությունն առաջադրած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոլոր անդամները կողմ են քվեարկել, ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։ Խաչատուրյանն ընտրվել է 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |