Այվար Պոխլակ. Հայ ֆուտբոլիստները սպառնում էին ինձ հաշվեհարդարով 1 ապրիլի 2009 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Էստոնիայի ֆուտբոլային միության նախագահ Այվար Պոխլակը պնդում է, որ իր հայ գործընկերները սպառնում էին իրեն ֆիզիկական հաշվեհարդարով, քանի որ արգելվել էր «Ա Լե Կոկ արենա» մարզադաշտում մարզում անցկացնելը: Հայաստանի հավաքականն այսօր պատասխան խաղ է անցկացնում Տալլինում: Երեկ խոտածածկույթի վատ վիճակի պատճառով երկու հավաքականներին թույլ չեն տվել մարզվել «Ա Լե Կոկ արենա» մարզադաշտի գլխավոր դաշտում, եւ դա, ըստ Պոխլակի, հարուցեց հայերի դժգոհությունը: «Բոլոր հայ ֆուտբոլիստները սպառնում էին ինձ, ասում, թե ինչ է սպասում մեզ Հայաստանում, եթե վիճակահանության արդյունքում մենք կրկին հանդիպենք»,-մեջբերում է Պոխլակին postimees.ee-ն հղում անելով «Qhtuleht» թերթին: Էստոնիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ խաղը տեղի կունենա այսօր Երեւանի ժամանակով 20:00-ին:--ԿԱ-- Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |