Ըստ Շոլցի՝ ԵՄ-ին Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցությունն այն հարցը չէ, որ պետք է հիմա բարձրացնել 4 մարտի 2022 - 16:07 AMT PanARMENIAN.Net - ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցը կարծիք է հայտնել, որ Եվրամիությանը Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության հարցն այն հարցը չէ, որ պետք է հիմա բարձրացնել։ «Հարկավոր է հստակ հասկանալ, որ դա, անշուշտ, ունի նախադրյալներ, սակայն հիմա, կարծում եմ, որ դա այն հարցը չէ, որի մասին կարող է խոսք գնալ։ Մենք պետք է կանխենք պատերազմը, այսինքն՝ չհաղթահարենք, քանի որ այն արդեն գնում է, այլ հոգ տանենք, որ էսկալացիա չլինի։ Պետք է ամեն ինչ անենք, որ Ուկրաինայի զարգացման հեռանկարները լավը լինեն, որպեսզի երկիրն ամբողջությամբ չավերվի և որ միլիոնավոր մարդիկ չզոհվեն»,- ասել է նա ZDF հեռուստաալիքին։ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ կոնկրետ Ուկրաինայի հայտի մասին ԳԴՀ կանցլերն ասել է, որ «այժմ խոսքը կոնկրետ օգնություն կազմակերպելու մասին է», գրում է ՌԻԱ Նովոստին։ Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։ Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում «Երևանի ավտոբուսի» վարորդները գործադուլ են անում․ Քաղաքապետարանը դա համարում է սաբոտաժ Վարորդները բողոքում են նոր ղեկավարության դեմ Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը |