ՀԲ-ն 26․5 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանին 4 մարտի 2022 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը 26․5 միլիոն եվրոյի վարկ է հաստատել Հայաստանի «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի» (ՊՀԱԾ IV) համար։ Կառավարության մասնակցությունը կկազմի 5․3 միլիոն եվրո։ Ծրագիրը Հայաստանի պետական հատվածի արդիականացման ծրագրերի շարքում չորրորդն է և կառավարությանը կօգնի տնտեսվարողների և քաղաքացիների համար ընտրված պետական ծառայությունների արդյունավետության բարձրացման և հասանելիության բարելավման հարցում։ Նշվում է, որ Հայաստանում մի շարք պետական ծառայություններից օգտվելու համար քաղաքացիների ֆիզիկական ներկայությունն է պահանջվում։ Ասվածն առավել ակնհայտ է գյուղական վայրերում։ Քաղաքացիների համար նաև գոյություն ունեցող թվային ծառայություններից օգտվելու մարտահրավերներ կան։ Ըստ Համաշխարհային բանկի ՏՀՏ հարցման եզրահանգման՝ Հայաստանի քաղաքացիների և տնտեսվարողների միայն 5 տոկոսն է ներկայումս օգտվում կառավարության առցանց ծառայություններից։ «Պետական կառավարման արդիականացումը և պետական ծառայությունների արդյունավետ մատուցումը կարող է խթանել ներառական աճը և կրճատել անհավասարությունները»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը։ Ծրագիրը պետական հատվածի արդիականացման մոտեցմանը կաջակցի պետական կառավարման, տվյալների կառավարման և թվային ծառայությունների մատուցման համակարգերի վրա խարսխված երեք բաղադրիչների միջոցով։ Առաջին բաղադրիչի առանցքում պետական կառավարման ընդհանուր արդյունավետությունն է, և այն օժանդակում է Քաղաքացիական ծառայության գրասենյակի, հանրային ծառայության կառավարման, Արդարադատության նախարարության արդյունավետության բարձրացմանը։ 1992 թ․Համաշխարհային բանկին և 1993 թ․ ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ ընդհանուր հանձնառությունները կազմել են մոտավորապես 2,477,870 դոլար։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում |