Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատողները տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ

Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատողները տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ

PanARMENIAN.Net - Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են ամբողջ ծավալով աշխատել ու սպասարկել ՀՀ քաղաքացիներին։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում։

«Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը եզակի դեսպանություններից է, որ այս ամբողջ ընթացքում ամբողջ կազմով աշխատել և սպասարկել է մեր հայրենակիցներին, և շարունակելու է դա անել արդեն նոր տեղակայման վայրերից»,- ասվում է գրառման մեջ:

Դեսպանությունը հիշեցրել է, որ ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն տրամադրելու նպատակով կոնտակտային համարները և էլփոստի հասցեն գործում են։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---