ՌԴ-ում որոշել են արգելափակել Facebook-ն ու Twitter-ը![]() 5 մարտի 2022 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում որոշել են արգելափակել Facebook-ը՝ ի պատասխան ՌԴ պետական ԶԼՄ-ների հանդեպ հարթակի ներմուծած սահմանափակումների։ «Ռոսկոմնադզորը» հայտարարել է, որ 2020 թվականի հոկտեմբերից Facebook-ի կողմից ռուսական ԶԼՄ-ների հանդեպ խտրականության 26 դեպք է գրանցվել, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Վերջին օրերին սոցցանցը սահմանափակել է հետևյալ աքաունթների հասանելիությունը՝ «Զվեզդա» հեռուստաալիքի, ՌԻԱ Նովոստի գործակալության, Sputnik, Russia Today, «Լենտա․ռու» և «Գազետա․ռու» լրատվական ռեսուրսների։ Կապի պետական կանոնակարգող «Ռոսկոմնադզորը» հայտարարել է, որ սահմանափակվել է նաև մուտքը Twitter։ Մինչդեռ բլոգերները կոչ են անում գրանցվել Տելեգրամ ալիքներում։ Ավելի վաղ Facebook-ն ու այդ հարթակին պատկանող Instagram-ը հեռացրել էին Russia Today (RT) և Sputnik-ն իրենց հարթակներից Եվրամիության, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի տարածքներում։ Հայտնի դարձավ նաև, որ BBC, CNN և մյուս համաշխարհային լրատվական գործակալությունները դադարեցնում են ռեպորտաժները Ռուսաստանից։ Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |