Բայրամով․ Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ամբողջական համակարգում կա 5 մարտի 2022 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ամբողջական համակարգում կա։ Այդ մասին Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ հավելելով, որ Բաքուն կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Բայրամովն ասել է, որ «44-օրյա պատերազմը փոխել է իրողությունները տարածաշրջանում» և Բաքուն կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Նա հավելել է, որ արդեն կարելի է կարգավորման մասին երկխոսություն սկսել, հայտնում է ԱՊԱ-ն։ «Ադրբեջանը սատարում էր և սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը․․․Այդ ուղղությամբ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ամբողջական համակարգում կա։ Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերությունները ուղղված չեն երրորդ երկրների դեմ։ Երբ ՀՀ ղեկավարությունն ու հասարակությունը կհասկանան, որ այն, ինչ լավ է Ադրբեջանի և Թուրքիայի համար, վատ չէ Հայաստանի համար, հարաբերությունները կզարգանան»,-ասել է նա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սարդար Քըլիչը գտնվում է Ադրբեջանում։ Նա այդ երկիր է ժամանել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակության կազմում։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 14-ին։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական էին անվանել։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում էր հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նրանց 2-րդ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 24-ին Վիեննայում։ Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |