Աղբյուր․ Պուտինը Մակրոնին ասել է` կհասնի իր նպատակներին՝ «բանակցություններով, թե պատերազմով» 7 մարտի 2022 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Ելիսեյան պալատում աղբյուրի համաձայն՝ մարտի 6-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հերթական հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը Մակրոնին ասել է, որ հասնելու է իր նպատակին՝ «բանակցություններով կամ պատերազմով», հայտնում է RFI-ը։ Նշվում է՝ Մակրոնը կարծիք է հայտնել, թե Պուտինը շատ վճառական է տրամադրված իր նպատակին հասնելու հարցում։ Նշվում է նաև, որ Մակրոնի հետ զրույցում Պուտինը ժխտել է, որ ռուսական բանակը «թիրախավորում է խաղաղ բնակիչներին»։ Ըստ աղբյուրի՝ ՌԴ նախագահն ասել է, որ «ուկրաինացիներն են պատասխանատու, որ շրջափակված քաղաքների բնակիչները հեռանան»։ Մակրոնը պատասխանել է, որ «գրոհող բանակը ռուսականն է «և ինքը հիմքեր չունի կարծելու, թե ուկրաինական զորքերը վտանգի են ենթարկում խաղաղ բնակիչներին»։ Պուտինը նաև հավաստիացրել է, որ ռուսական կողմը մտադրություն չունի ռմբակոծելու ուկրաինական ԱԷԿ-ները, «նման բան չկար իր մտադրություններում»։ Ռդ նախագահը նաև հավաստիացրել է, որ պատրաստ է պահպանել ՄԱԳԱՏԷ-ի չափանիշները՝ կայանների պաշտպանության հարցում։ Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է՝ Մակրոնն ասել է Պուտնին, որ միջուկային ռիսկերը բացառելու համար «կոնկրետ միջոցներ է պետք ձեռնարկել» և որ Ուկրաինայի քաղաքացիական միջուկային օբյեկտների անվտանգությունը պետք է երաշխավորվի ըստ ՄԱԳԱՏԷ-ի կանոնների։ Նշվում է, որ «ՌԴ նախագահը համակարծիք է եղել, որ ՄԱԳԱՏԷ-ն այդ ուղղությամբ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի»։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հրդեհը Զապորոժիեի ԱԷԿ-ում մարվել է, ռեակտորները չեն վնասվել։ Զապորոժիեի ռազմաքաղաքացիական վարչակազմը հայտարարել է, որ ռադիացիոն ֆոնը նորմայի մեջ է։ Զապորոժիեի ռազմաքաղաքացիական վարչակազմը հայտնել է նաև, որ ԱԷԿ-ը գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Զոհեր ու վիրավորներ չկան։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |