ՀՀ-ում կորոնավիրուսի 60 նոր դեպք կա և 14 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 60 նոր դեպք կա և 14 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 421,401-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 60-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 14 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից և 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8548 դեպք կա, այլ պատճառով՝ 1630։

Ապաքինվել է ևս 377 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 406,570 է։ Փաստացի բուժվողների թիվը 4653 է։

Ընդհանուր առմամբ 2,918,947 թեստ է արվել, մեկ օրում` 2598:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---