ԱԳՆ․ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելն առաջնահերթություն է 7 մարտի 2022 - 14:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարությունը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել, նշել է, որ խաղաղության պայմանագիր ստորագրելը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է։ Այդպիսի մեկնաբանությամբ է հանդես եկել ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, հայտնում է Արմենպրեսը։ «ՀՀ կառավարությունը Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել և, բնականաբար, այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսևորում: Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է»,-ասվում է մեկնաբանության մեջ: Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հերթական հայտարարությանն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ Հունանյանը նշել է, որ ՀՀ ԱԳՆ դիրքորոշումը հետևյալն է․ «Մեզ համար դա անհասկանալի խոսույթ է, և սրա մասին գիտեն բոլորը: Մյուս կողմից՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը նույնպես Կառավարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում: Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը համակարգվում է Ադրբեջանի հետ։ «Այդ համակարգումը պետք է շարունակվի։ Զանգեզուրի միջանցքի դերը ևս շատ կարևոր է»,-ասել է Չավուշօղլուն։ Նա նաև ասել է, որ Թուրքիան հավանություն է տալիս Ադրբեջանի և ՀՀ միջև համապարփակ խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |