Անկարան գոհ է Միրզոյանի՝ Անթալիայի ֆորումին մասնակցելու որոշումից 9 մարտի 2022 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Թուքիայի ԱԳՆ-ին արված գրավոր հարցմանն ի պատասխան երկրի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը հայտնել է, որ պաշտոնական Անկարան գոհունակությամբ է ընդունել Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու որոշումը։ Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում հրապարակված Բիլգիչի պատասխանի մեջ մասնավորապես ասվում է․ «Գոհունակությամբ է ընդունվել Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունն առ այն, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որն անցկացվելու է 2022թ․ մարտի 11-13-ը», գրում է Еrmenihaber-ը։ Նշվում է, որ նմանատիպ փոխադարձ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության աճին և հարաբերությունների լիարժեք կարգավորման նպատակին ուղղված խորհրդակցություններին, որոնք կամրապնդեն փոխվստահությունը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որը կայանալու է մարտի 11-13-ին։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 14-ին։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական էին անվանել։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում էր հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |