Սի Ծինփինը շնորհավորել է Խաչատուրյանին՝ կարևորելով Չինաստանի և ՀՀ հարաբերությունների զարգացումը 9 մարտի 2022 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Վահագն Խաչատուրյանին ուղղված շնորհավորական ուղերձում կարևորել է Չինաստանի և Հայաստանի հարաբերությունների զարգացումը և նշել, որ պատրաստ է աշխատել Խաչատուրյանի հետ՝ նպաստելու երկկողմ կապերի առողջ և կայուն զարգացմանը ի շահ երկու երկրների և ժողովրդների։ Նա նշել է, որ Չինաստանի և Հայաստանի գործընկերությունը հիմնված է ավանդական բարեկամության վրա, հայտնում է Սինհուա գործակալությունը: Շնորհավորական ուղերձում ասվում է նաև, որ դիվանագիտական կապերի հաստատումից ի վեր երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը մեծ խթան է ստացել, իսկ համագործակցությունը տարբեր ոլորտներում զգալի ձեռքբերումներ է արձանագրել։ Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահ է ընտրվել ԱԺ մարտի 3-ի նիստում։ Նա իր լիազորությունները կստանձնի ԱԺ հատուկ նիստում, որը կանցկացվի մարտի 13-ին մարզահամերգային համալիրում։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |