Մոսկվան ՌԴ-ից հեռացող ընկերությունների ժամանակավոր կառավարման մեխանիզմ է մշակել10 մարտի 2022 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի իշխանությունները ՌԴ-ից հեռացող ընկերությունների ժամանակավոր կառավարման մեխանիզմ են մշակել։ Այն շարադրված է «Կազմակերպության կառավարման արտաքին վարչակազմի մասին», օրինագծում, գրում է ՌԲԿ-ն։ «Եդինայա Ռոսիայում» այս փաստաթուղթն անվանել են «ռուսական շուկան լքող օտարերկրյա ընկերությունների գույքի պետականացմանն ուղղված առաջին քայլ»։ ՌԴ էկոնոմիկայի նախարարությունում կարծում են, որ այս քայլը պետք է դրդի ընկերություններին չհեռանալ և շարունակել աշխատանքը Ռուսաստանում։ Ըստ օրինագծի, ժամանակավոր կառավարում կարող է սահմանվել 2 դեպքում․ երբ ընկերության ղեկավարը կամ ղեկավար մարմինները «փաստացի դադարեցրել են։ կառավարումը, օրինակ հեռացել ՌԴ տարածքից, կամ այն դեպքում, երբ կառավարման մարմինների գործողությունները կարող են հանգեցնել ընկերության գործունեության չհիմնավորված դադարեցմանը, լուծարմանը կամ սնանկացմանը։ Առաջին դեպքում արտաքին կառավարումը սահմանվում է 3 ամսով, երկրորդ դեպքում ՝ 6 ամսով։ Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |