ՀՀ-ում կորոնավիրուսի 122 նոր դեպք կա և 4 մահ![]() 10 մարտի 2022 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 421,714 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 122-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Մահվան 4 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից և 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8563 դեպք կա, այլ պատճառով՝ 1631։ Ապաքինվել է ևս 235 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 407,583 է։ Փաստացի բուժվողների թիվը 3937 է։ Ընդհանուր առմամբ 2,927,322 թեստ է արվել, մեկ օրում` 2769: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |