Պետդեպը ժխտել է Ուկրաինայում կենսաբանական զենք մշակելու վերաբերյալ ՌԴ մեղադրանքները10 մարտի 2022 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Պետդեպը ժխտել է Ուկրաինայում կենսաբանական զենք մշակելու վերաբերյալ ՌԴ մեղադրանքները։ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ՌԴ ՊՆ այն տեղեկատվությունը, թե ԱՄՆ-ն Ուկրաինայում քիմիական և կենսաբանական լաբորատորիաներ ունի, չի համապատասխանում իրականությանը։ «ԱՄՆ-ն Ուկրաինայում չունի կամ չի կառավարում որևէ քիմիական կամ կենսաբանական լաբորատորիա, դրանք բոլորը լիովին կատարում են Քիմիական զենքի մասին կոնվենցիայի և Կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի պահանջները, ինչպես նաև չեն մշակում և չունեն զենք որևէ տեղ»,-ասվում է Փրայսի հայտարարության մեջ, գրում է «Կոմերսանտը»։ Ըստ նրա, նշված կոնվենցիաները խախտում է ՌԴ-ն, իսկ ԱՄՆ-ի հասցեին հնչեցվող մեղադրանքները կոչված են արդարացնելու «սարսափելի գործողություններն Ուկրաինայում»։ Ավելի վաղ ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի պետ Իգոր Կիրիլովը հայտարարել էր, որ Ուկրաինայում Պենտագոնի հետ համատեղ ծրագրերի շրջանակում 30 կենսաբանական լաբորատորիա է գործում, որոնք աշխատել են վտանգավոր վարակների հարուցիչների հետ։ Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել էր, որ ՌԴ-ն կարող է սադրանք կազմակերպել կենսաբանական զենքով։ Նա նաև ժխտել է այն պնդումները, թե Վաշինգտոնն ու Կիևը համատեղ հետազոտություններ են իրականացրել կենսաբանական զենքի ոլորտում։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |