Միրզոյանն Անթալիա կմեկնի![]() 10 մարտի 2022 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Մարտի 10-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Անթալիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին: Այդ մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: Տեղի կունենան նաև մի շարք հանդիպումներ գործընկերների հետ: Անթալիայում դիվանագիտական համաժողովը կայանալու է մարտի 11-13-ը։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 14-ին։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական էին անվանել։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում էր հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |