Զագրեբում «թռչող օբյեկտ» է կործանվել․ Հնարավոր է՝ Ուկրաինայից եկած ԱԹՍ էր![]() 11 մարտի 2022 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Մարտի լույս 11-ի գիշերը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի ծայրամասում թռչող օբյեկտ է կործանվել՝ բարձր պայթյուն է որոտացել, սակայն, հավանաբար, ոչ ոք չի տուժել։ Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը, տեղեկացնում է Associated Press-ը։ Որոշ ԶԼՄ-ներ հայտնել են, որ դա Ուկրաինայից եկած ԱԹՍ կարող է լինել, թեև այդ տարածքը Զագրեբից հարյուրավոր կիլոմետրեր են բաժանում։ Որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին, որ դա կարող էր փոքր ինքնաթիռ լինել։ Վթարի տեղում մեծ փոս են հայտնաբերել և երկու պարաշյուտ, ինչպես նաև ցրված մետաղյա բեկորներ, որից մեկը թևի տեսք ունի։ Ոստիկանությունը շրջափակել է տեղանքը՝ քննչական գործողություններ իրականացնելու համար։ Ականատեսներն ասել են, որ ուժգին պայթյուն են լսել, որից ցնցվել է գետինը։ Մի քանի կայանած մեքենա է վնասվել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |