ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ դաշնակիցները պատժամիջոցներ սահմանեն ՌԴ դեմ, այդ թվում՝ Թուրքիան

ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ դաշնակիցները պատժամիջոցներ սահմանեն ՌԴ դեմ, այդ թվում՝ Թուրքիան

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է՝ ղաշինքն ակնկալում է, որ բոլոր դաշնակիցները պատժամիջոցներ կսահմանեն ՌԴ դեմ, տվյալ ազդակը հաղորդվել է նաև Թուրքիային։

«Այո, մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր դաշնակիցները պատժամիջոցներ կսահմանեն։ Այդպես մենք կարող ենք ստիպել Ռուսաստանին թանկ վճարել։ Ես այդ մասին հայտնել եմ նաև պարոն Չավուշօղլուին (Թուրքիայի ԱԳՆ ղեկավար)։ Թուրքիան այստեղ առանցքային դերակատարություն ունի»,-ասել է Ստոլտենբերգը CNN Turk-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---