ԱԳՆ․ ՀՀ-ն առաջիկայում կդիմի ԵԱՀԿ ՄԽ-ին՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու

ԱԳՆ․ ՀՀ-ն առաջիկայում կդիմի ԵԱՀԿ ՄԽ-ին՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու

PanARMENIAN.Net - Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը` Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ Ն մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ պատասխանելով Արմենպրեսի հարցին։

Հարցը հետևյալն էր․Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղություն պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, նման հայտարարություններ արել է նաև Ադրբեջանը, այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկվու՞մ են:

«Պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը)՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում»,-ասվում է ԱԳՆ պատասխանի մեջ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---