Բաքուն և Թեհրանը պայմանավորվել են նոր ճանապարհների կառուցման մասին․ Իրանի տարածքով՝ Նախիջևան![]() 12 մարտի 2022 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի և Իրանի կառավարությունները Նոր հաղորդակցային կապերի ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև Իրանի տարածքով։ Նշվում է, որ փաստաթղթի նպատակն է նոր երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծերի ստեղծումը Նախիջևանի հետ, գրում է Sputnik Ադրբեջանը։ Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է 4 կամուրջ կառուցել Արաքս գետի վրայով՝ 2-ը երկաթուղային, 2-ը՝ ավտոմոբիլային, ինչպես նաև կապի և էներգամատակարարման ենթակառուցվածքներ։ Ադրբեջանական կողմից հուշագիրը ստորագրել է Իրանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, իրանական կողմից՝ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |