«Արցախէներգոյի» հորդորը` հնարավորության սահմաններում խնայողաբար օգտվել էլէներգիայից![]() 12 մարտի 2022 - 15:44 AMT PanARMENIAN.Net - «Արցախէներգո» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել՝ խնդրելով հնարավորության սահմաններում խնայողաբար օգտվել էլեկտրաէներգիայից և ժամանակին կատարել վճարումները, գրում է Արցախպրեսը: «Հաշվի առնելով բեռի կտրուկ աճը, ինչի պատճառով մեծացել է նաև վթարների հավանականությունը, խնդրում ենք հնարավորության սահմաններում խնայողաբար օգտվել էլեկտրաէներգիայից և ժամանակին կատարել վճարումները, ինչը թույլ կտա ապահովելու սպասարկման անհրաժեշտ որակ։ Խնդրում ենք Ձեզ, մինչև սույն թվականի մարտի15-ը մարել Ձեր կողմից սպառած էլեկտրաէներգիայի դիմաց պարտքը»,-ասվում է հայտարարության մեջ։ Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, որը մինչև հիմա դեռ վերականգնված չէ՝ ադրբեջանցիները խոչընդոտում են աշխատանքներին, նրանց հետ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ: ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը գրել է, որ «Արցախում ձյուն է տեղում, իսկ ջերմաստիճանը 0 է, և արդեն հինգերորդ օրն է, ինչ մոտ 100,000 բնակիչ (ընդհանուր բնակչության 80%-ը և գազաֆիկացված բնակչության 100%-ը) ամբողջովին զրկված է գազամատակարարումից»։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |