Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ համակարգչային վարժանքներ կանցնեն![]() 12 մարտի 2022 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում մարտի 20-25-ը ՆԱՏՕ-ի հետ համատեղ համակարգչային վարժանքներ կանցնեն դաշինքի անդամ 23 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Վարժանքները կանցնեն JTEC ուսումնական գնահատման կենտրոնում։ «ՆԱՏՕ-Վրաստան առաջին զորավարժություններն անցկացվել են 2016-ին, իսկ ներկայիս վարժանքները թվով երրորդն են, որոնք ընթանում են ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման ընթացակարգին և գործընթացներին համաձայն»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ գերատեսչության տվյալների, վարժանքների նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են 2020-ին։ «Մասնակիցները զարգացնելու են պլանավորման համար անհրաժեշտ հմտությունները համակարգչային մոդելավորման միջոցով, ինչպես նաև գիտելիքների և փորձի փոխանակում են իրականացնելու։ Ուսուցումը թույլ կտա բարձրացնել Վրաստանի և ՆԱՏՕ-ի, և գործընկերներ երկրների, զինծառայողների օպերատիվ համատեղելիությունը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |