ԱՀ ԱԳՆ․ Ուկրաինայի ԶՈւ ԳՇ հայտարարությունը, թե ԼՂ-ից զինվորականներ են ժամանում, ապատեղեկատվություն է

ԱՀ ԱԳՆ․ Ուկրաինայի ԶՈւ ԳՇ հայտարարությունը, թե ԼՂ-ից զինվորականներ են ժամանում, ապատեղեկատվություն է

PanARMENIAN.Net - Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղից զինվորականներ են ժամանում Ուկրաինա ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով, ակնհայտ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ասվում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարկվել է ԱՀ ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի կառավարության նախաձեռնությամբ՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---