Forbes․ ՌԴ-ից հեռացող ընկերություններում մոտ 200,000 մարդ է աշխատում16 մարտի 2022 - 11:04 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ից հեռացող ընկերություններում, որոնք հայտարարել են գործունեության մասնակի կամ ամբողջական կասեցման մասին, մոտ 200,000 մարդ է աշխատում։ Այդ են վկայում Forbes-ի հաշվարկները։ Նշվում է, որ ընկերությունների մեծ մասը դեռևս չի հրաժարվել արտադրությունից և վաճառքներից, այլ դադար է վերցրել։ Հեռանալու մասին հայտարարած ընկերություններից խոշորագույն գործատուն McDonald’s-ն է։ ՌԴ-ում այդ ցանցի ռեստորաններում ավելի քան 62,000 մարդ է աշխատում։ Ընկերությունը ժամանակվոր փակել է իր բոլոր սննդի կետերը երկրում, սակայն դեռ շարունակում է աշխատավարձ վճարել աշխատակիցներին։ Նմանատիպ իրավիճակ է KFC և Pizza Hut բրենդերի սեփականատեր Yum! Brands ընկերությունում, որի ռուսաստանյան ձեռնարկություններում ավելի քան 14,500 մարդ է աշխատում։ Շվեդական IKEA-ն 3 ամսով փակել է բոլոր խանութները ՌԴ-ում, բացառությամբ 14 Mega առևտրի կենտրոնների, ինչպես նաև կասեցրել է տեղական արտադրությունն ու գնումները տեղի կապալառուներից։ Ընկերությունը դեռևս չի ազատում աշխատանքից մոտ 15,000 աշխատակիցներին՝ պահպանելով նրանց աշխատավարձը։ IT ընկերությունները հակված են հեռանալ, ոչ թե կասեցնել գործունեությունը։ Այդ մասին է հայտարարել, օրինակ, EPAM Systems ընկերությունը, որտեղ ավելի քան 6000 մարդ է աշխատում։ Հեռանալու մասին է հայտարարել նաև Luxoft DXC Technology Company-ն, որը 4000 աշխատակից ունի։ E&Y, PwC, KPMG և Deloitte աուդիտոր ընկերություններում ՌԴ-ում ավելի քան 15,000 մարդ է աշխատում։ Նրանք հայտարարել են, որ իրենց ռուսական բաժանմունքները կհանվեն միջազգային ցանցերից, սակայն կշարունակեն աշխատանքը որպես ինքնուրույն խմբեր՝ պահպանելով անձնակազմը։ Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |