Լավրով․ Ուկրաինայի հետ բանակցություններում փոխզիջման հույս կա16 մարտի 2022 - 13:49 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները հեշտ չեն ընթանում, սակայն, փոխզիջման որոշակի հույս կա։ Այդ մասին նա ասել է ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ես հիմնվում եմ այն գնահատականների վրա, որոնք տալիս են մեր բանակցողները։ Նրանք հաստատում են, որ բանակցությունները հեշտ չեն ընթանում, հասկանալի պատճառներով։ Այնուամենայնիվ, փոխզիջման հասնելու որոշակի հույս կա»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Լավրովը նաև կոչ է արել հնարավորություն տալ բանակցողներին աշխատել առավել հանգիստ պայմաններում՝ «առանց հերթական հիստերիայի»։ Մեկնաբանելով ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպումը՝ ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ Կուլեբան Թուրքիայում կայացած հանդիպմանը «ոչ մի նոր գաղափար առաջ չի քաշել»։ Նախարարը նշել է, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկվում է բանակցություններում «անվտանգության երաշխիքների մասին ՌԴ պահանջների հետ փոխկապակցված»։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ՌԴ և Ուկրաինայի դիրքորոշումները բանակցություններում «ավելի իրատեսական են դարձել»։ ՌԴ-ն բանակցություններում պահանջում է Ուկրաինայի «ապառազմականացում և ապանացիֆիկացիա», չեղոք կարգավիճակի ընդունում, ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչում, ՌԴ-ին Ղրիմի պատկանելության ճանաչում։ Ուկրաինայի և ՌԴ միջև բանակցությունների առաջին 3 փուլը տեղի է ունեցել փետրվարի 28-ին, մարտի 3-ին և 7-ին, Բելառուսում, առկա ձևաչափով, որից հետո շարունակվել են տեսաձևաչափով։ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ «փոխզիջման տեղ կա» և մինչև մայիս հնարավոր կլինի համաձայնության գալ։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |