ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի երիտասարդական կազմակերպությունները համատեղ ցույց կանեն ԱԳՆ մոտ![]() 16 մարտի 2022 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Մարտի 17-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական և ուսանողական կազմակերպությունները միասնական ակցիա են իրականացնելու արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց։ Ակցիան կայանալու է ժամը 13։00-ին։ Ցուցարարները նախարարության շենքի մոտից երթով շարժվելու են կառավարության շենք՝ կառավարության ղեկավարին «ևս մեկ անգամ հայտնելու, որ վերջինս հայ ժողովրդին նոր զիջումներ և կորուստների ոչ մի մանդատ չունի»։ Այդ մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հայտարարության մեջ։ «Հայաստանում խորացող համակարգային և Արցախում ստեղծված հումանիտար և անվտանգային ճգնաժամերի պայմաններում հայաստանյան դե ֆակտո իշխանությունները շարունակում են բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող գործողությունները՝ փորձելով հայ ժողովրդին կանգնեցնել ևս մեկ աղետի առջև։ Կոչ ենք անում մարտի 17-ին միանալ մեզ՝ հակազգային իշխանություններին և աշխարհին ցույց տալու, որ Հայաստանում դեռևս կան արժանապատվություն ունեցողներ, ովքեր ամեն կերպ կանխելու են պետականակործան այս գործընթացը»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ այս ճգնաժամը չի հաղթահարվելու մեկ ակցիայով կամ գործողությամբ։ «Բայց արդար զայրույթի ձայն ու պայքարի բռունցք բարձրացնելն արժանապատիվ հայ երիտասարդի պարտականությունն է և ավելի լավ Հայաստանի ու հայկական Արցախի միակ շանսը»,-ասվում է հայտարարության մեջ։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի հրապարակած խաղաղության պայմանագրի 5 սկզբունքին, հաստատել է, որ հենց այդ փաստաթուղթն է փոխանցվել հայկական կողմին: Նա նշել է, որ հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների»,-ասել է Միրզոյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |