Առաջարկ. Պարզեցնել փոքր և միջին արտահանողների մաքսային գործընթացը![]() 16 մարտի 2022 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում՝ բարելավելով փոքր և միջին արտահանողների մաքսային գործընթացը։ Նախագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում և դրական եզրակացություն ստացել։ Փոփոխությունն ուղղված է մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, ինչպես նաև դրա համար պահանջվող ծախսերի կրճատմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ օրինագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին` չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ-ից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը 1 մլն ՀՀ դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները: Ենթադրվում է, որ փոփոխությունը կբարելավի նաև մրցակցային միջավայրը, մասնավորապես` ցածր արժողություն ունեցող ապրանքների արտահանման դեպքում տնտեսվարողը կազատվի պետական տուրքի վճարման պարտականությունից, ինչը կնպաստի մատակարարների քանակի ավելացմանը: Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ պետական բյուջեի եկամուտները կնվազեն միջինում 106.35 մլն դրամի չափով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |