Ավետիսյան․ Պետգույքի օտարումը ոչ ռեզիդենտներին բացառված է

Ավետիսյան․ Պետգույքի օտարումը ոչ ռեզիդենտներին բացառված է

PanARMENIAN.Net - Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, պատասխանելով այն հարցին թե թուրքերը, ադրբեջանցիները հողատարածքներ են գնում ՀՀ-ում, վստահեցրել է, որ Հայաստանում բացառված է պետական գույքի օտարումը ոչ ռեզիդենտներին:

Ավետիսյանը նշել է՝ հարցն իրեն ուղղված չէ, եթե հողատարածքները ձեռք են բերվում երկրորդային շուկայից, մասնավոր անձանցից, գրում է «Հայկական ժամանակը»։

«ՀՀ օրենսդրությամբ ոչ ռեզիդենտներին հողատարածքներ չեն վաճառվում, արգելվում է վաճառքը: ՀՀ-ում հողատարածքի սեփականություն կարող են ունենալ միայն ՀՀ քաղաքացիները, իսկ պետական գույքի առումով նմանատիպ դեպքեր բացառվում են, չկան»,- ասել է նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի քաղաքացիները 2010-2021 թթ. ընթացքում 6 անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում՝ Ավետիսյանն ընդգծել է, որ անշարժ գույքն ու հողատարածքը պետք է տարբերակեն, պետական որևէ գույք չի օտարվել ոչ ռեզիդենտներին:

Լուրեր են շրջանառվում, թե թուրքերը, ադրբեջանցիները, ներկայանալով որպես արաբներ, հողատարածքներ են ձեռք բերում։ Խոսքը հատկապես Օհանավանի, Ապարանի մասին է։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---