Լավրով․ Ողջունում ենք ՀՀ և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ընթացքը16 մարտի 2022 - 18:58 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը։ Այդ մասին նա ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Կազմակերպվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, պարոն նախարարը (Չավուշօղլուն), անկասկած, կպատմի այս մասին։ Մենք ողջունում ենք երկու հարևան երկրի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման ընթացքը»,–ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։ Չավուշօղլուն իր հերթին ասել է, որ Ռուսաստանը հենց սկզբից աջակցել է այդ գործընթացին։ «Հայաստանի հետ որոշակի գործընթաց կա։ Հատուկ ներկայացուցիչներն իրենց առաջին շփումներն են անցկացրել այն պայմանների շնորհիվ, որոնք Ռուսաստանը ստեղծել էր Մոսկվայում։ Եվ դիվանագիտական համաժողովում շատ լավ շփումներ ու երկխոսություն հաստատվեց։ Ռուսաստանն ամենասկզբից աջակցություն է ցուցաբերում այս հարցում։ Ադրբեջանն էլ է աջակցում մեզ»,–ասել է Չավուշօղլուն։ Մարտի 12-ին թուրքական Անթալիայում տեղի է ունեցել ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը՝ բանակցելու համար երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում։ Չավուշօղլուն «շատ կառուցողական և արդյունավետ» է անվանել Միրզոյանի հետ հանդիպումը։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 14-ին։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական էին անվանել։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում էր հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։Նրանց 2-րդ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 24-ին Վիեննայում։ Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |