Փաշինյանն ու Պուտինը խոսել են ԼՂ իրավիճակի, ԵԱՀԿ ՄԽ-ին ուղղված ՀՀ դիմումի մասին

Փաշինյանն ու Պուտինը խոսել են ԼՂ իրավիճակի, ԵԱՀԿ ՄԽ-ին ուղղված ՀՀ դիմումի մասին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 16-ի հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և անդրադարձել 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Փաշինյանը և Պուտինն անդրադարձել են նաև Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին, որը վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպմանը:

ՀՀ և ՌԴ առաջնորդները մտքեր են փոխանակել հայ-թուրքական երկխոսության, տարածաշրջանային վերջին զարգացումների, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Քննարկվել են նաև ՀՀ վարչապետի՝ առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող հարցեր:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, այդ թվում անդրադարձ է եղել հրադադարի ռեժիմի պահպանմանն առնչվող հարցերին և Հարավային Կովկասում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերականգնմանը։

Հաստատվել է ՌԴ և ՀՀ ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման տրամադրվածությունը։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---