Իրավիճակը Հայաստանի պարենամթերքի շուկայում անբավարար է

PanARMENIAN.Net - Վերջերս Հայաստանում արդիական է դարձել արտահանվող եւ ներկրվող ապրանքների ստանդարտացման գործընթացը: Քանի որ Հայաստանը ԱՀԿ անդամ է, իսկ 2004 թվականից Հայաստանում գործում է Ալիմենտարիուսի օրենսգիրքը (միջազգային հանրության կողմից ընդունված սնդդամթերքի չափանիշները), ապա ահրաժեշտ է ապահովել, որպեսզի տեղական արտադրանքի չափանիշները համապատասխանեն այն չափանիշներին, որոնք կիրառվում են ԵՄ երկրներում: Այդ մասին հինգշաբթի լրագրողներին է հաղորդել Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:



Այդ անհմապատասխանության արդյունքում, նրա կարծիքով, համաշխարհային առեւտրային ցանցից առգրավվեց հայկական հանքային ջուրը, որն իր որակով ոչնչով չի զիջում նմանատիպ ջրերին: «Մեր հանքային ջուրը դուրս մնաց առեւտրի ցանցից ոչ միայն կոշտ մրցակցության պատճառով, այլ նաեւ, քանի որ հանքանյութերի պարունակությունը գերազանցում էր միջազգային չափանիշներով հաստատված քանակը»,-ասել է նա: Այդ կապակցությամբ Պողոսյանը պարզաբանել է, որ իր կազմով հայկական հանքային ջուրը բուժիչ սեղանի ջուր է եւ հանքանյութերի անբավարար քանակը կզրկի նրան բուժիչ հատկություններից:



Արմեն Պողոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի սպառողների ասոցիացիան գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի եւ անասնաբուժության անվտանգության պետական տեսչությանն է ներկայացրել պաղպաղակի արտադրության եւ ձվի որակի ոլորտներում հայտնաբերված խախտումները: Ինչպես հաղորդել է Պողոսյանը, հետազոտված ապրանքների թվում չկա ոչ մեկը, որը կհամապատասխաներ որակի չափանիշներին: Նրա խոսքերով, հացի շուկան ուսումնասիրելուց հետո, դիտարկում կանցկացվի պաղպաղակի եւ ձվի շուկայում, նախատեսվում է նաեւ ուսումնասիրել կաթնամթերքի շուկան:





Ընդհանուր իրավիճակը Հայաստանի պարենամթերքի շուկայում, ըստ Պողոսյանի, անբավարար է: Այդ կապակցությամբ նա կոչ է արել սպառողներին առավել պահանջկոտ լինել ապրանքների որակի եւ անվտանգության հարցում, իսկ խախտումների հայտնաբերման դեպքում դիմել ասոցիացիա, կամ համապատասխան պետմարմիններին:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---