Հայաստանի կառավարությունը վերանայել է կոնյակի ու բրենդիի արտադրության կարգը 2 ապրիլի 2009 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստում վերանայել է կոնյակի ու բրենդիի արտադրության կարգը: Համաձայն «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է սահմանել հայկական կոնյակի, բրենդիի եւ խաղողի օղու գինենյութերի (տեսակների քանակը 13-ից հասցվել է 17-ի) արտադրության համար նախատեսված խաղողի սորտերը, ինչպես նաեւ հայկական կոնյակի, բրենդիի եւ խաղողի օղիների գինենյութերում բնական սպիրտի փաստացի նվազագույն քանակությունները, ոչ պակաս 8,0 ծավ. %-ից։ 2008 թ. Հայաստանում կոնյակի արտադրության ծավալն 2007թ. հանմեմատ աճել է 13 տոկոսով ու կազմել է 15 961, 5 հազար լիտր: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |