ՀՀ-ին հերթական ցիկլոնն է մոտենում` 5-6 աստիճանով կցրտի![]() 18 մարտի 2022 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանին մոտենում է հերթական հզոր ցիկլոնը, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Մարտի 18-ի երեկոյան ժամերին, մարտի 19-ին, 20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Արագածոտնի լեռնային գոտիներում, Լոռիում, Տավուշում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում ձյունը կլինի ինտենսիվ։ Բացառություն կկազմեն Արարատյան դաշտի ցածրադիր հատվածները, որտեղ սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 5-6 աստիճանով։ Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |